Ավելացել են շինարարության ոլորտից պետբյուջե վճարված հարկային եկամուտները. Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ուղերձը Zarkerak - Ավելացել են շինարարության ոլորտից պետբյուջե վճարված հարկային եկամուտները. Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ուղերձը
Zarkerak Zarkerak - Ավելացել են շինարարության ոլորտից պետբյուջե վճարված հարկային եկամուտները. Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ուղերձը
Ավելացել են շինարարության ոլորտից պետբյուջե վճարված հարկային եկամուտները. Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ուղերձը

Ավելացել են շինարարության ոլորտից պետբյուջե վճարված հարկային եկամուտները. Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ուղերձը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել Շինարարի օրվա առթիվ։

Ուղերձում ասվում է. 

«Սիրելի՛ շինարարներ, հարգելի՛ գործընկերներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս կրկնակի տոնի՝ Շինարարի օրվա և Հայաստանի շինարարների միության 30-ամյակի առթիվ։

Նորանկախ Հայաստանի Հանրապետության համար բարդ ժամանակշրջանում հիմնադրված Շինարարների միությունն այսօր ոլորտի խնդիրների բարձրաձայնման, մասնագիտական քննարկումների և համատեղ գործելու հարթակ է:

Առանձնահատուկ շնորհավորում եմ միության բոլոր անդամներին, ղեկավար կազմին և հիմնադրման ակունքներում կանգնած բոլոր նվիրյալներին:

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշում շինարարությունը շարունակում է լինել առաջատարը։ 2026թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ 2025թ. նույն ամիսների համեմատ այն աճել է 24.5%-ով և կազմել 282.2 մլրդ դրամ։

Ավելացել են նաև շինարարության ոլորտից պետբյուջե վճարված հարկային եկամուտները. 2026թ. 1-ին կիսամյակում կազմել են 126.4 մլրդ դրամ՝ 2025-ի նույն ամիսների համեմատ աճելով 22%-ով։

Շնորհակալություն պարտաճանաչ և գիտակցված մոտեցման համար։ Յուրաքանչյուր շինարարի հաջողությունը մեր ոլորտային հաջողությունն է:

Որոշ վատատեսական կանխատեսումները, թե կառուցապատման ոլորտն անկում է ապրելու, վաճառքները պակասելու են, կամ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» Կառավարության խոշորածավալ այս և այլ ծրագրերը ձախողվելու են, ոչ միայն չարդարացան, այլև փաստացի արդյունքները գերազանցեցին սպասումները։

Ծրագրերը ոչ միայն ամբողջությամբ իրագործվելու են, այլև արդեն իսկ մեկնարկել է դպրոցների կառուցման նոր շրջափուլը։ Պետություն-շինարար համատեղ ջանքերով կյանքի են կոչվել ու շարունակվելու են մարզական և առողջապահական կառույցների, ճանապարհների, թունելների, կամուրջների և մեր բնակչության կյանքի որակը բարելավող կարևոր այլ ենթակառուցվածքների կառուցման ծրագրերը:

Շինարարությունն իրականացնել որակով և սահմանված ժամկետում․ սա է շարունակում լինել գլխավոր պահանջը շինարարներից։ Մյուս ակնկալիքը կարողությունների շարունակական կատարելագործումն է։ Փոխադարձաբար Կառավարությունը հանձնառու է մշակել գործունեության դաշտը բարելավող մեխանիզմներ։

Քաղաքաշինության կոմիտեն էականորեն արագացրել և դյուրացրել է նախագծումից մինչև ավարտական փուլ թույլատվական փաստաթղթերի ստացման գործընթացները։ Բազմամասնաշենք համալիրների դեպքում ստեղծվել է ավարտական փաստաթղթերի փուլային ստացման հնարավորություն։ Առաջիկայում հասնելու ենք ավարտական ակտի ինքնաշխատ ստացման։

Մեկնարկել է ոլորտի դերակատարների վարկանիշավորումը, հաստատվել է շինարարության գնագոյացման նոր քաղաքականությունը։

Կարևորելով կայուն և կանաչ շինարարության իրականացումը՝ Քաղաքաշինության կոմիտեն հաստատել է միջազգային հավաստագրման այն համակարգերի ցանկը, որոնց կամավոր կիրառումն առաջիկայում խրախուսվելու է հստակ մեխանիզմներով։

Գալիք առաջնահերթություններից է լինելու տեխնիկական հսկողության նշաձողի բարձրացումը` թվային համակարգերի կիրառմամբ:

Առաջնահերթ ուղղություններից են լինելու նաև բնակֆոնդի ռենովացիան, ինչպես նաև կառուցապատման գործունեությունը կարգավորող օրենքի ընդունումը, որը մշակվել է պետական մի քանի կառույցների և Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ համատեղ։

Քաղաքաշինության կոմիտեն որդեգրել է ոլորտի բարեփոխման հստակ ուղի, որը, հուսով եմ, կանցնենք ձեզ հետ միասին:

Սիրելի՛ շինարարներ,

Թույլ տվեք կրկին շնորհավորել Ձեզ և շնորհակալություն հայտնել ձեր նվիրման ու ջանքերի համար»:

09 Օգոստոս, 2026 12:20
Վեր