Ապօրինի ներգաղթյալների պահման հարց Հայաստանի հետ չի քննարկվել. ԱԳՆ խոսնակ Zarkerak - Ապօրինի ներգաղթյալների պահման հարց Հայաստանի հետ չի քննարկվել. ԱԳՆ խոսնակ
Zarkerak Zarkerak - Ապօրինի ներգաղթյալների պահման հարց Հայաստանի հետ չի քննարկվել. ԱԳՆ խոսնակ
Ապօրինի ներգաղթյալների պահման հարց Հայաստանի հետ չի քննարկվել. ԱԳՆ խոսնակ

Ապօրինի ներգաղթյալների պահման հարց Հայաստանի հետ չի քննարկվել. ԱԳՆ խոսնակ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Եվրամիության անդամ երկրների անօրինական միգրանտների պահման կենտրոն Հայաստանում ստեղծելու առաջարկ Երևանին չի ներկայացվել։ Zarkerak.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով Euronews գործակալության հայտնած այն տեղեկություններին, թե ԵՄ խորհրդի՝ օգոստոսի 4-ին կայանալիք նիստում Իտալիան քննարկման է ներկայացնելու մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, անօրինական միգրանտների պահման կենտրոններ ստեղծելու հարցը։

«Նման հարց մեզ հետ չի քննարկվել»,- նշեց Անի Բադալյանը։ 

Euronews-ն օգոստոսի 3-ին գրել է, որ ԵՄ խորհրդի՝ օգոստոսի 4-ի նիստում մի շարք երկրներում անօրինական միգրանտների պահման վայրեր ստեղծելու առաջարկը ներկայացնելու է Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոսին։

Ըստ Euronews-ի՝ Իտալիան առաջարկում է նման կենտրոններ ստեղծել աֆրիկյան մի շարք պետություններում, ինչպես նաև մի քանի այլ երկրներում, որոնք գտնվում են ավանդական միգրացիոն ուղիներից դուրս։ Հավանական թեկնածու երկրների թվում է նաև Հայաստանի Հանրապետությունը:

Այսպիսի կենտրոնները, ըստ Իտալիայի առաջարկի, կֆինանսավորվեն Եվրամիության միջոցներով։

 

 

04 Օգոստոս, 2026 14:49
Վեր