Դանակահարություն Նոր կյանք գյուղում. վնասվածքներ են ստացել 2 երիտասարդ Zarkerak - Դանակահարություն Նոր կյանք գյուղում. վնասվածքներ են ստացել 2 երիտասարդ
Zarkerak Zarkerak - Դանակահարություն Նոր կյանք գյուղում. վնասվածքներ են ստացել 2 երիտասարդ
Դանակահարություն Նոր կյանք գյուղում. վնասվածքներ են ստացել 2 երիտասարդ

Դանակահարություն Նոր կյանք գյուղում. վնասվածքներ են ստացել 2 երիտասարդ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 9-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն Վեդիի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել երկու երիտասարդ։

ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ մեկնած Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները պարզել են, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է Արալեզ գյուղի 21 և 20-ամյա երիտասարդներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

21-ամյա երիտասարդը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։

Երիտասարդների կյանքին վտանգ չի սպառնում։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Ձեռնարկվում են միջոցառումներ դանակահարած երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։

09 Օգոստոս, 2026 17:53
Վեր