Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին՝ շեշտելով, որ ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքականության և տնտեսական առաջնահերթություններից մեկն է։
«Այս մոտեցումը կարտացոլվի նոր կառավարության ծրագրում, որը ինձ վստահվել է ղեկավարել», - նշել է նա։
Վարչապետը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՏՄ սկզբունքներին։
«Հիմնական սկզբունքներից մեկը ապրանքների, ծառայությունների ազատ տեղաշարժի ապահովումն է։ Ցավոք, գործնականում այդ սկզբունքները կատարվում են ոչ ամբողջական ծավալով՝ խանգարելով բիզնեսի զարգացմանը»,-ասել է վարչապետը։
Նա նադրադարձել է նաև Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) կամ Եվրոպական միությանը (ԵՄ) անդամակցության վերաբերյալ հանրքավեին․ «Չենք կարող հանրաքվե անել հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի։ Սա նշանակում է, որ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի քաղաքացիները կընտրեն երկու այլընտրանքների միջև, որոնցից մեկը գոյություն չունի։ Սա անհարգալից կլինի մեր ժողովրդի նկատմամբ և գործնականում անօրինական», - ասել է կառավարության ղեկավարը»,-շեշտել է Նիկոլ Փաշինյանը։


