Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 4-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 07:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Այգավան բնակավայրի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Այգավանի կամրջի մոտ, բախվել են «Նիսսան», «Կիա» և 2 «Օպել» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Վեդու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Վեդու հիվանդանոց։
Մինչ կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Վեդիի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։


