Երաշտի պատճառով Գերմանիայի գետերում ջրի մակերես են դուրս եկել XVIII դարի երաշտային տարիների նշումներով «քաղցի քարերը» Zarkerak - Երաշտի պատճառով Գերմանիայի գետերում ջրի մակերես են դուրս եկել XVIII դարի երաշտային տարիների նշումներով «քաղցի քարերը»
Zarkerak Zarkerak - Երաշտի պատճառով Գերմանիայի գետերում ջրի մակերես են դուրս եկել XVIII դարի երաշտային տարիների նշումներով «քաղցի քարերը»
Երաշտի պատճառով Գերմանիայի գետերում ջրի մակերես են դուրս եկել XVIII դարի երաշտային տարիների նշումներով «քաղցի քարերը»

Երաշտի պատճառով Գերմանիայի գետերում ջրի մակերես են դուրս եկել XVIII դարի երաշտային տարիների նշումներով «քաղցի քարերը»

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Անձրևների բացակայության պատճառով գերմանական Սաքսոնիա երկրամասի գետերը զգալիորեն ծանծաղել են։ Մակերես են դուրս եկել, այսպես կոչված, «քաղցի քարերը»՝ քարեր, որոնց վրա անցյալ դարերի բնակիչները նշել են ջրի հատկապես ցածր մակարդակն ու երաշտային տարիների ամսաթվերը, հաղորդում է Der Spegel-ը։

Այդպիսի քարերից մեկը գտնվում է Էլբայում՝ Պիրնայի շրջանում։ Դրա վրա փորագրված է ավելի քան 20 ամսաթիվ, որոնցից ամենահինը վերաբերում է 1707 թվականին։ Եվս մեկ նշում հայտնվել է համեմատաբար վերջերս՝ 2018 թվականին, երբ գետում ջրի մակարդակը նույնպես հասել էր պատմականորեն ցածր նիշի։

Ըստ ջրհեղեղների դեմ պայքարի երկրամասային կենտրոնի տվյալների, Պիրնայում Էլբայի մակարդակը արդեն երկար ժամանակ պահպանվում է մեկ մետրից ցածր, իսկ Դրեզդենում կազմում է ընդամենը 54 սանտիմետր։ Ծանծաղել են նաև տարածաշրջանի մյուս գետերը, այդ թվում՝ Մուլդեն, Վայսե-Էլսթերը, Շպրեն և Նայսեն։

Խնդիրը վերաբերում է ոչ միայն Սաքսոնիային։ Ինչպես հայտարարել է Գերմանիայի շրջակա միջավայրի նախարար Կարստեն Շնայդերը, վերջին 25 տարում երկիրը կորցրել է մոտ 60 մլրդ խորանարդ մետր ջուր՝ մոտավորապես այնքան, որքան պարունակվում է Կոնստանց լճում։ Պատճառների թվում նա նշել է երաշտի ժամանակաշրջանների հաճախացումը, ինչպես նաև հողի՝ ջուրը պահելու ունակության նվազումը տարածքների բետոնապատման, գետերի հուների ուղղման և հողերի հյուծման պատճառով։

Մինչդեռ Գերմանիայում սկսել է գործել ցածր ջրի մակարդակի համազգային տեղեկատվական Niwis ծառայությունը։ Այն թույլ է տալիս հետևել երկրի տարբեր տարածաշրջաններում իրավիճակին՝ հիմնվելով մոտ 350 հիդրոլոգիական կետերի տվյալների վրա, որոնք վերահսկում են մակերևութային ջրերի մակարդակը, ինչպես նաև ստորերկրյա ջրերի պաշարները դիտարկող 230 կայանների տվյալների վրա։

09 Օգոստոս, 2026 22:32
Վեր