Ընդդիմադիրներն ԱԺ-ում զբաղվելու են քաղաքական կլոունադայով. թող բացատրեն՝ որտեղ են 300 հազար ադրբեջանցիները և ինչու չեն գալիս. Դավիթ Ստեփանյան Zarkerak - Ընդդիմադիրներն ԱԺ-ում զբաղվելու են քաղաքական կլոունադայով. թող բացատրեն՝ որտեղ են 300 հազար ադրբեջանցիները և ինչու չեն գալիս. Դավիթ Ստեփանյան
Zarkerak Zarkerak - Ընդդիմադիրներն ԱԺ-ում զբաղվելու են քաղաքական կլոունադայով. թող բացատրեն՝ որտեղ են 300 հազար ադրբեջանցիները և ինչու չեն գալիս. Դավիթ Ստեփանյան
Ընդդիմադիրներն ԱԺ-ում զբաղվելու են քաղաքական կլոունադայով. թող բացատրեն՝ որտեղ են 300 հազար ադրբեջանցիները և ինչու չեն գալիս. Դավիթ Ստեփանյան

Ընդդիմադիրներն ԱԺ-ում զբաղվելու են քաղաքական կլոունադայով. թող բացատրեն՝ որտեղ են 300 հազար ադրբեջանցիները և ինչու չեն գալիս. Դավիթ Ստեփանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Այս Ազգային ժողովը մեծ հաշվով ոչ մի բանով չի տարբերվում նախորդ գումարման ԱԺ-ից, այս ԱԺ-ն ոչնչի մասին է, որովհետև այստեղ բացակայում է քաղաքական միտքը, քաղաքական երկխոսությունը, բացակայում է այն, ինչ պետք է լինի ցանկացած խորհրդարանում, բացակայում է կոնսենսուս այս կամ այն օրենսդրական նախագծերի շուրջ: ԱԺ-ում օրենսդրական գործունեությամբ զբաղվելու է բացառապես մեծամասնությունը, իսկ ընդդիմադիր երկու ֆրակցիաները զբաղվելու են քաղաքական կլոունադայով, նաև մեծամասնությանը շեղելու են իրենց ուղիղ աշխատանքից և դա տևելու է 5 տարի»,-այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:

Անդրադառնալով ՔՊ-ի կողմից ընդդիմությանն արված բարեկիրթ լինելու առաջարկին՝ Ստեփանյանը նշեց. «Դա չի կարող ստացվել որևէ պարագայում, որովհետև ընդդիմությունը դրա համար չի եկել խորհրդարան, դա անհնար է: Ընդդիմության նպատակն էր՝ մտնել խորհրդարան, նրանք այդ նպատակին հասան, քանի որ իրենք խորհրդարանում փոքրամասնություն են, օրենքներ ընդունել չեն կարող, պետք է ինչ-որ ձևով իրենց ներկայությունն ԱԺ-ում արդարացնեն, դա էլ ցուցադրական մարտերն են, լեզվակռիվները, չեմ բացառում, որ լինելու են նաև իրական մարտեր՝ ձեռքերի և ոտքերի կիրառությամբ, չի բացառվում նորից շշեր նետեն»:

Ըստ Ստեփանյանի՝ ընդդիմադիրները հունիսի 7-ից հետո զբաղվում են  քաղաքական գործունեության իմիտացիայով. «Սկզբից գնացին ԿԸՀ, ինչ-որ բողոքի ցույց արեցին, հետո ՍԴ դիմեցին, հիմա եկել են ԱԺ, բոլորիս գլուխները մի քանի ամիս արդուկում և ասում էին՝ մանդատը չենք վերցնելու, վերցնելու ենք, մտածում էին, այն դեպքում, երբ ի սկզբանե նրանք գնացել են խորհրդարան մանդատների հետևից, իրենց նպատակը եղել է իշխանափոխությունը, բայց շատ լավ հասկանում էին, որ չեն կարող դա անել»:

Դավիթ Ստեփանյանի կարծիքով՝ ե՛վ «Հայաստան» դաշինքը, և՛ «Ուժեղ Հայաստան»-ը բազմաթիվ հարցերի պետք է պատասխանեն. «Առաջին հերթին պետք է պատասխանեն սեփական ընտրողներին՝ ինչով են նրանք զբաղվում խորհրդարանում, որքանով է դա արտացոլում այդ մարդկանց շահերը: Կարծում եմ՝ իրենց բավականին հետաքրքիր հարցեր ունեն նաև մարդիկ, ովքեր նրանց ձայն չեն տվել և ընտրված իշխանությունը, առաջին հարցը պետք է լինի հետևյալը՝ նրանք ասում էին, որ եթե ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանը հաղթեն, Հայաստան են գալու 300 հազար ադրբեջանցիներ, ահ ու սարսափ էին ցանում Հայաստանի ներսում, թող բացատրեն՝ որտեղ են այդ ադրբեջանցիները և ինչու չեն գալիս: Երկրորդ հարցը՝ ինչն է խանգարում, լինելով ընդդիմություն, աշխատել ՀՀ տնտեսությունն ուժեղացնելու ուղղությամբ, իրենք գործարան, աշխատատեղ բացեցին, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչո՞ւ եք բացել, իրենց տնտեսական խոստումերն էլ պետք է իրականանան»:

Ստեփանյանը նկատեց, որ սադրանքները, հայհոյանքները, վիրավորանքները լինելու են շարունակական և փոխադարձ. «Սոցհարցումների արդյունքում խորհրդարանն ամենաքիչ վստահություն ունեցող քաղաքական ինստիտուտներից է, ցավոք այս մարդիկ չեն ուզում այդ ամենից ճիշտ եզրահանգումներ անել և շարունակում են իրենց վարքագիծն առանց փոփոխությունների առաջ տանել: Ցանկացած մարդ, որը հայտնվում է խորհրդարանում՝ պատասխանատու է իրեն ընտրողի առջև: Խորհրդարանի աշխատանքները բոյկոտելով, լռելով, կոճակ սեղմելով, խորհրդարանը դարձնելով քաղաքական  կլոունադայի ամբիոն, նման մարդը ժողովրդի տված մանդատը մսխում է և թքում է իր ընտրողի ճակատին»:

 

Աննա Բզնունի

05 Օգոստոս, 2026 15:26
Վեր