ՔՊ-ն ունի որոշում բավարար ձայնով կողմ քվեարկել. Մանավազյանը՝ Վարդևանյանի ընտրության մասին Zarkerak - ՔՊ-ն ունի որոշում բավարար ձայնով կողմ քվեարկել. Մանավազյանը՝ Վարդևանյանի ընտրության մասին
Zarkerak Zarkerak - ՔՊ-ն ունի որոշում բավարար ձայնով կողմ քվեարկել. Մանավազյանը՝ Վարդևանյանի ընտրության մասին
ՔՊ-ն ունի որոշում բավարար ձայնով կողմ քվեարկել. Մանավազյանը՝ Վարդևանյանի ընտրության մասին

ՔՊ-ն ունի որոշում բավարար ձայնով կողմ քվեարկել. Մանավազյանը՝ Վարդևանյանի ընտրության մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Քաղաքացիական պայմանագիր»-ը որոշում ունի, բավարար ձայներով կողմ քվերակել Արամ Վարդևանյանի թեկնածությանը՝ որպես ԱԺ նախագահի տեղակալ: Այս մասին ՀՀ ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը:

Հակադարձելով ընդդիմության վերջին հայտարարություններն, թե ՔՊ խմբակցության պարտավորությունն է քվերակել Վարդևանյանի թեկնածության օգտին՝ Մանավազյանն ընդգծեց.  «Մենք պարտավոր չենք ընդդիմության բոլոր թեկնածուներին հաստատել»:

Անդրադառնալով Արամ Վարդևանյանի ելույթներին՝ Մանավազյանն ասաց, որ ընդդմիադիր պատգամավորն այդպես էլ հստակ պատասխաններ չի տվել իրեն ուղղված հարցերին: 

«Ճիշտ է իրավական լեզուն հստակ պատասխան է սիրում հնչեցնել, բայց դուք խուսափում էիք, այդ թվում իմ գործընկեր Գարիկ Սարգսյանը լավ բնութագրեց, իսկապես կարատեի մաստեր կլաս եք ցույց տալիս, որն այնքան էլ լավ չէր նայվում»,-նշեց Մանավազյանը:

«Տեսակետ հնչեց, որ դուք «արդարության փաստաբանն եք», «տեսակետ հնչեց, որ դուք սատանյի փաստաբանն եք», բայց իրականում դուք հարուստ հաճախորդների փաստաբանն եք»,-ասաց Մանավազյանը:

10 Օգոստոս, 2026 11:17
Վեր