«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանն ընդունեց իր պատգամավորական երդումը Zarkerak - «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանն ընդունեց իր պատգամավորական երդումը
Zarkerak Zarkerak - «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանն ընդունեց իր պատգամավորական երդումը
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանն ընդունեց իր պատգամավորական երդումը

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանն ընդունեց իր պատգամավորական երդումը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանն օգոստոսի 10-ի նիստին ընդունեց պատգամավորական երդումը:

Նախքան երդման տեքստի ընթերցումը Հասմիկ Ենգոյանը ներողություն խնդրեց, որ ՀՀ-ից օբյեկտիվ պատճառներով բացակայելու հիմքով պատգամավորական երդումը հիմա է ներկայացնում:

Հիշեցնենք, որ 8-րդ գումարման Ազգային ժողովն ընդունել էր երդման նոր տեքստ, որը ներկայացնում ենք ստորև.

«Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը և շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության և բարեկեցության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:

Փա՛ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

10 Օգոստոս, 2026 10:34
Վեր