Պարոն Ղազինյանի հայտարարագիրը տեսե՞լ եք, եթե ինձ տաք, խոստանում եմ՝ 5 տարի ոչ մի բան չեմ ստանա. Սիսակ Գաբրիելյան Zarkerak - Պարոն Ղազինյանի հայտարարագիրը տեսե՞լ եք, եթե ինձ տաք, խոստանում եմ՝ 5 տարի ոչ մի բան չեմ ստանա. Սիսակ Գաբրիելյան
Zarkerak Zarkerak - Պարոն Ղազինյանի հայտարարագիրը տեսե՞լ եք, եթե ինձ տաք, խոստանում եմ՝ 5 տարի ոչ մի բան չեմ ստանա. Սիսակ Գաբրիելյան
Պարոն Ղազինյանի հայտարարագիրը տեսե՞լ եք, եթե ինձ տաք, խոստանում եմ՝ 5 տարի ոչ մի բան չեմ ստանա. Սիսակ Գաբրիելյան

Պարոն Ղազինյանի հայտարարագիրը տեսե՞լ եք, եթե ինձ տաք, խոստանում եմ՝ 5 տարի ոչ մի բան չեմ ստանա. Սիսակ Գաբրիելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Պարոն Վարդևանյանն ասաց, որ բոլորը կստանան աշխատավարձ բացի Նարեկ Կարապետյանից, հարց է առաջանում՝ իշխանության գալու դեպքում այդ ինչ քաղաքական, տնտեսական առավելություններ պետք է ունենար Սամվել Կարապետյանը, որ այդ դեպքում պատրաստ էիք մեկ դրամով աշխատել, իսկ հիմա, որ օրինակ իշխանություն չեք ստանձնել՝ ասում եք, չէ աշխատավարձ կստանանք»,-ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Գաբրիելյանը խոսեց հավելավճար չստանալու «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարության մասին. «Ասում եք՝ աշխատավարձը կստանանք, հավելավճարները չենք ստանա ու ասում եք, թե դա ոնց կբաշխենք՝ չափազանց հրապարակային կլինի: Անհասկանալի է՝ ինչու պետք է բոլորդ ստանաք, պարոն Կարապետյանը չստանա, որ մի քիչ շատ փող ունի՞, պարոն Ղազինյանի հայտարարագիրը տեսե՞լ եք, եթե ինձ տաք, խոստանում եմ՝ 5 տարի ոչ մի բան չեմ ստանա: Դուք պետք է ստանաք այդ աշխատավարձը, ես արդեն 8 տարի է այստեղ եմ, հազվադեպ է լինում, որ ընդդիմադիր խմբակցության առաջնորդն ամեն օր գալիս է նիստին»:

Անդրադառնալով մանդատագողության վերաբերյալ հայտարարություններին՝ Գաբրիելյանն ասաց. «Ամեն անգամ, որ կասեք մանդատագողություն, ես ուղիղ մատնացույց կանեմ, որ այդ մանդատները նաև ձեզ են բաժին հասել»:

10 Օգոստոս, 2026 11:05
Վեր