Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Պատգամավորական էթիկայի հարցերին առնչվող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկին կողմ կքվերակեն նաև ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները:
Իշխող ուժի ներկայացրած նախագծով առաջարվկում է ձևավորել պատգամավորական էթիկայի հարցերին առնչվող 10 անդամից բաղկացած ժամանակավոր հանձնաժողով՝ 2 տարի գործունեության ժամկետով:
«Հանձնաժողովի 10 անդամներից 5-ին նշանակելու իրավունքն առաջարկվելու է վերապահել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, 3-ին նշանակելու իրավունքը՝ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը, իսկ 2-ին նշանակելու իրավունքը՝ ԱԺ «Հայաստան» խմբակցությանը:
Առաջարկվում է էթիկայի հանձնաժողովի առաջին նախագահի իրավունքը վերապահել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, իսկ նախագահի առաջին տեղակալին նշանակելու իրավունքը՝ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը:
Առաջարկվում է առաջին 6-րդ ամսվա ավարտից հետո ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահին նշանակելու իրավունքը վերապահել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը, իսկ հանձնաժողովի նախագահի տեղակալին նշանակելու իրավունքը՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը:
Երկրորդ 6-րդ ամսվա ավարտից հետո առաջարկվում է ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահին նշանակելու իրավունքը վերապահել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, իսկ նախագահի տեղակալ նշանակելու իրավունքը՝ «Հայաստան» խմբակցությանը:
Երրորդ 6-րդ ամսվա ավարտից հետո էթիկայի հանձնաժողովի նախագահին նշանակելու իրավունքը վերապահել «Հայաստան» խմբակցությանը, իսկ նախագահի տեղակալ նշանակելու իրավունքը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը»,- ասաց «ՔՊ» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
Արուսյակ Ջուլհակյանը նաև կարծիք հայտնեց, թե էթիկայի նորմերի խախտումները հիմնականում պետք է հանրային պարսավանքի ինստիտուտով հասցվեն նվազագույնի, և ոչ թե սանկցիաներ կիրառվեն


