ՆԳ նախարարը ծանոթացել է Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր շենքի շինաշխատանքներին Zarkerak - ՆԳ նախարարը ծանոթացել է Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր շենքի շինաշխատանքներին
Zarkerak Zarkerak - ՆԳ նախարարը ծանոթացել է Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր շենքի շինաշխատանքներին
ՆԳ նախարարը ծանոթացել է Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր շենքի շինաշխատանքներին

ՆԳ նախարարը ծանոթացել է Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր շենքի շինաշխատանքներին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

 

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 24-ին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Եղեգնաձոր՝ ծանոթանալու հրշեջ-փրկարարական ջոկատի վարչական նոր շենքի շինաշխատանքների ընթացքին։

Նախարարը վարչական նոր շենքում ծանոթացել է հրշեջ-փրկարարների աշխատանքային պայմաններին և ծառայության արդյունավետ կազմակերպման համար ստեղծված հնարավորություններին՝ կարևորելով անձնակազմի համար պատշաճ աշխատանքային միջավայրի ապահովումը։

Արփինե Սարգսյանին ներկայացվել է, որ շուտով կավարտվեն շինաշխատանքները, ինչի արդյունքում հրշեջ-փրկարարական ջոկատը կունենա ժամանակակից, անհրաժեշտ բոլոր պայմաններով հագեցած վարչական նոր շենք։

ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար՝ կարևորելով հետևողական և արդյունավետ աշխատանքների շարունակականությունը։ Մի շարք ուղղություններով տալով հանձնարարականներ՝ նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ավարտին հասցնել մնացած աշխատանքները և հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել անհրաժեշտ պայմանները, որպեսզի հրշեջ-փրկարարները կարողանան ծառայությունը շարունակել պատշաճ պայմաններում։

10 Օգոստոս, 2026 12:33
Վեր