Դաշտավանում մասսայական ծեծկռտուքը եղել է արագ վարելու հարցի շուրջ. տեսանյութ Zarkerak - Դաշտավանում մասսայական ծեծկռտուքը եղել է արագ վարելու հարցի շուրջ. տեսանյութ
Zarkerak Zarkerak - Դաշտավանում մասսայական ծեծկռտուքը եղել է արագ վարելու հարցի շուրջ. տեսանյութ
Դաշտավանում մասսայական ծեծկռտուքը եղել է արագ վարելու հարցի շուրջ. տեսանյութ

Դաշտավանում մասսայական ծեծկռտուքը եղել է արագ վարելու հարցի շուրջ. տեսանյութ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 9-ին՝ ժամը 00։40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում վիճաբանություն է։

ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր մեկնած ոստիկանները կանխել են հետագա զարգացումները և պարզել, որ միջադեպին մասնակից մի խումբ անձանց վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում միմյանց հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով։

Նախնական տեղեկություններով՝ վիճաբանությունը ծագել է մեքենան արագ վարելու հարցի շուրջ։

Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով միջադեպին մասնակից մեկ տասնյակից ավելի անձինք ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

 

10 Օգոստոս, 2026 13:02
Վեր