Էդգար Ղազարյանը մարգարեանալու մեծ շանսեր ունի. Վահագն Ալեքսանյան Zarkerak - Էդգար Ղազարյանը մարգարեանալու մեծ շանսեր ունի. Վահագն Ալեքսանյան
Zarkerak Zarkerak - Էդգար Ղազարյանը մարգարեանալու մեծ շանսեր ունի. Վահագն Ալեքսանյան
Էդգար Ղազարյանը մարգարեանալու մեծ շանսեր ունի. Վահագն Ալեքսանյան

Էդգար Ղազարյանը մարգարեանալու մեծ շանսեր ունի. Վահագն Ալեքսանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կշարունակի ԱԺ-ում բարձրաձայնել «Ուժող Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարայանի այն հայտարարությունները, որոնք ուղղված են եղել հայ սակրավորների մահը ցանկանալուն: Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը:

«Սա չի վերանալու քանի դեռ խմբակցության անունից ներողություն չեք խնդրել»,-ասել է Ալեքսանյանը: Անդրադառնալով պատգամավորի վերջին հայտարարություններին՝ Ալեքսանյանը նշեց. «Պարոն Ղազարայանը գալիս է այս ամբիոնից դիմում է «Ուժող Հայաստան» և «Հայաստան» խմբակցություններին ու ասում է. «մի օր դատվելու եք, ձեզ պետք են գալու Արամ Վարդևանյանի ծառայությունները»: Մեզ չի դիմում, ակնհայտորեն մեր հետ չի խոսում: Ուզում եմ ասեմ՝ պարոն Ղազարյանը ամենայն հավանականությամբ մեծ շանսեր ունի մարգարեանալու»,-ասաց նա և նշեց, որ այդպիսի հատկություն իր մեջ նկատվում է առհասարակ»:

«Ես հասկաանում եմ պարոն Ղազարյանի շոկը որտեղից է գալիս, ինքը պարբերաբար մեր նկարների, մեր տեսանյութերի հետ շփման երկար փորձ ունի, էսօր եկել է ու իր կուռքերին մոտիկից է տեսնում: Հասկանում եմ հուզմունքը, բայց այնուամենայնիվ, երբ որ ԱԺ ամբիոնից եք խոսում, նախ եկեք ներողություն խնդրեք հայ զինծառայողների մահը կամենալու համար»,-ասաց ԱԺ նախագահի տեղակալը:

10 Օգոստոս, 2026 12:48
Վեր