Օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն Երևանից. նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Zarkerak - Օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն Երևանից. նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ
Zarkerak Zarkerak - Օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն Երևանից. նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ
Օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն Երևանից. նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ

Օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն Երևանից. նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

2026-2027 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ՀՀ մարզերում և Երևանում հանրակրթական դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների տնօրենների, ինչպես նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ տեղի կունենան օգոստոսյան խորհրդակցություններ, որոնք կվարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն օգոստոսի 17-ին՝ Երևանից: Օգոստոսի 18-ին խորհրդակցությունները կանցկացվեն Շիրակի, օգոստոսի 19-ին՝ Լոռու, օգոստոսի 20-ին՝ Տավուշի, օգոստոսի 21-ին՝ Վայոց ձորի և Սյունիքի մարզերում:

Հաջորդիվ՝ օգոստոսի 24-ին, խորհրդակցությունները կշարունակվեն Արագածոտնի, օգոստոսի 25-ին՝ Արարատի և Արմավիրի, իսկ օգոստոսի 26-ին՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում:

Խորհրդակցությունների նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ քննարկել անելիքները, սպասվող նորությունները և այլն:

Խորհրդակցություններին համընթաց կկազմակերպվի կրթական էքսպո՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում լավագույնս հանդես եկած և չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ամսվա լավագույնը ճանաչված տնօրենների, նրանց տեղակալների, ուսուցիչների և խմբակավարների մասնակցությամբ, որոնք գործընկերների հետ կկիսվեն իրենց առաջավոր փորձով:

14 Օգոստոս, 2026 18:04
Վեր