Ռուբեն Ռուբինյանն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր Zarkerak - Ռուբեն Ռուբինյանն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր
Zarkerak Zarkerak - Ռուբեն Ռուբինյանն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր
Ռուբեն Ռուբինյանն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր

Ռուբեն Ռուբինյանն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 14-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնզալես Ալեմանին։ Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել ստանձնած բարձր առաքելության իրականացման գործում։

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Արգենտինայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, երկու երկրների միջև ձևավորված փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտը։

Անդրադարձ է եղել Հայաստան-Արգենտինա միջխորհրդարանական հարաբերություններին։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են բարեկամական խմբերի և երկկողմ փոխայցերի դերը երկու երկրների փոխգործակցության զարգացման հարցում։

Քննարկվել են նաև Հայաստանի և Արգենտինայի միջև տնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։

14 Օգոստոս, 2026 15:50
Վեր