Սառած, մի քանի ժամ առաջ ծնված, պորտալարը՝ չկտրված․ բժիշկը մանրամասներ է հայտնել Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակի մասին Zarkerak - Սառած, մի քանի ժամ առաջ ծնված, պորտալարը՝ չկտրված․ բժիշկը մանրամասներ է հայտնել Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակի մասին
Zarkerak Zarkerak - Սառած, մի քանի ժամ առաջ ծնված, պորտալարը՝ չկտրված․ բժիշկը մանրամասներ է հայտնել Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակի մասին
Սառած, մի քանի ժամ առաջ ծնված, պորտալարը՝ չկտրված․ բժիշկը մանրամասներ է հայտնել Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակի մասին

Սառած, մի քանի ժամ առաջ ծնված, պորտալարը՝ չկտրված․ բժիշկը մանրամասներ է հայտնել Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 10-ին Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ հայտնաբերված նորածնի վիճակը սկզբում ծանր է գնահատվել, երեխան սառած է եղել։ Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի Հանրապետական ինստիտուտի նորածնային ծառայության գծով ղեկավար Արշակ Ջերջերյանը։

«Նորածնային հասակում մինչև 30 աստիճան սառած մարմինը կարող է մահացու ելք տալ, երբեմն չի ստացվում այդքան սառած մարմինը տաքացնել և բերել նորմալ ջերմաստիճանի: Մեզ դա հաջողվել է անել, անհաս ծնվելու հետևանքով մի քիչ շնչառական խնդիրներ ունի, որոնք ընթացքում կհաղթահարենք: Եթե ավելի ուշ գտնեին, հնարավոր է երեխան մահանար, հատկապես երեկ բավական ցուրտ էր, չի բացառվում, որ եթե ջերմաստիճանը 27-28 աստիճանի տակ լիներ՝ փրկել հնարավոր չլիներ»,-ասաց նա։

Արշակ Ջերջերյանի խոսքով՝ արտաքին տեսքում որևէ արտառոց բան չի եղել․ «Ծնվելուց հետո երեխային ոչ մեկը չի լողացրել, մշակում չի արվել, պորտալարը չի կապվել, անխնամ փաթաթել են ինչ-որ սավանի մեջ, նաև ադյալի մեջ են դրել և տեղավորել են շենքի մոտակայքում: Երեկ է ծնվել, ենթադրում եմ գտնվելուց 4-6 ժամ առաջ: Վստահորեն կինը հիվանդանոցում չի ծննդաբերել, որովհետև հիվանդանոցում ծնվելու դեպքում մի քանի ժամ հետո չէր հայտնվի դրսում»։

Բժշկի դիտարկմամբ՝ այնպիսի առողջական խնդիր չկա, որ հետագայում կարող է նրա կյանքի վրա ազդեցություն ունենալ․ «20-25 օրվա շրջանակում բուժում կստանա, դեռ չգիտեմ թոքաբորբ կզարգանա, թե՝ ոչ»,-ասաց նա։

Ի դեպ նա հայտնեց, որ 2003 թվականից ծննդատնից որդդեգրում ընդհանրապես չի եղել, հետևաբար երեխային որդեգրման հարցերով իրենցից չեն հետաքրքրվել։

«Մինչև երեխայի բուժման ավարտը շրջանի սոցիալական ծառայությունները և վարչական շրջանի աշխատակազմը երեխայի ծննդականը հանած կլինեն: Իրենք արդեն եկել են, ընկեցիկության մասին ակտն արդեն կազմված է, մի քիչ կսպասենք, որ մորը գտնեն, ճիշտ կլինի, որ մոր ազգանունով գրանցվի: Այսօրվա գործող կարգով կարծեմ ազգանուն ընկեցիկ երեխան չի ստանում, միայն անուն: Մեզ ուղեգիրը կտա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, բնական է, որ մանկատուն պետք է տեղափոխվի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 10-ին՝  ժամը 20:43-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13-րդ շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։ Ահազանգը փոխանցվել է ՆԳՆ քրեական և համայնքային ոստիկանության ստորաբաժանումներին ու շտապօգնության ծառայությանը։ ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումները բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 

Աննա Բզնունի

11 Օգոստոս, 2026 17:16
Վեր