Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հունգարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, որտեղ հանդիպել է Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հայկակ Արշամյանի հետ։
Դեսպան Հայկակ Արշամյանը ներկայացրել է համայնքի առջև ծառացած հիմնական մարտահրավերները, ազգային ինքնության, հայոց լեզվի և մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև համայնքային կյանքի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։
Անդրադարձ է կատարվել նաև Հունգարիայի հայ համայնքի հետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին և համայնքային խնդիրների լուծմանն ուղղված համատեղ ջանքերի շարունակականությանը։

