Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Փրկարար ծառայությունից հայտնում են՝ նոյեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Այգեշատ, Դաշտ, Մրգաստան, Շահումյան, Մոնթեավան, Աղավնատուն, Արագած, Արշալույս, Գեղակերտ, Ծաղկալանջ, Հայթաղ, Ծիածան, Հովտամեջ և Արաքս համայնքի Առատաշեն և Խորոնք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։
Փրկարարները խնդրում են չանհանգստանալ։


