Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ժամը 10։15-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։
Հանրապետության մյուս տարածաշրջաններում, բացառությամբ Գորիսի, Կապանի և Մեղրիի, անձրև է տեղում։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են ձմեռային սպասարկման աշխատանքներ:
«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշվում է հայտարարության մեջ։


