Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայ շախմատիստները շարունակում են մնալ առաջատարների շարքում Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում:
Ինչպես հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, պատանիների առաջնությունում 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը, որն ունի 6 միավոր:
Միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը 5.5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում:
ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանը և միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը ունեն 5 միավոր, իսկ միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը՝ 4.5 միավոր:
Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը ունի 5 միավոր և կիսում է 4-5-րդ հորիզոնականները:

