Պարոն Ղազարյանը պետք է ներողություն խնդրի իր անդաստիարակ արտահայտության համար, հակառակ դեպքում՝ նրան շատ ծանր օրեր են սպասվում այս ԱԺ-ում. Ռուբինյան Zarkerak - Պարոն Ղազարյանը պետք է ներողություն խնդրի իր անդաստիարակ արտահայտության համար, հակառակ դեպքում՝ նրան շատ ծանր օրեր են սպասվում այս ԱԺ-ում. Ռուբինյան
Zarkerak Zarkerak - Պարոն Ղազարյանը պետք է ներողություն խնդրի իր անդաստիարակ արտահայտության համար, հակառակ դեպքում՝ նրան շատ ծանր օրեր են սպասվում այս ԱԺ-ում. Ռուբինյան
Պարոն Ղազարյանը պետք է ներողություն խնդրի իր անդաստիարակ արտահայտության համար, հակառակ դեպքում՝ նրան շատ ծանր օրեր են սպասվում այս ԱԺ-ում. Ռուբինյան

Պարոն Ղազարյանը պետք է ներողություն խնդրի իր անդաստիարակ արտահայտության համար, հակառակ դեպքում՝ նրան շատ ծանր օրեր են սպասվում այս ԱԺ-ում. Ռուբինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Հարգելի «Ուժեղ Հայաստան» խմբակցություն, ես շատ համբերատար մարդ եմ, մենք շատ համբերատար մարդիկ ենք: Չնայած մենք շատ ուրախ ենք, որ դուք ի սկզբանե ընդունեցիք բարեկիրթ լինելու իմ առաջարկը, ուրախ եմ, որ «Հայաստան» խմբակցությունն ընդունեց այդ առաջարկը, պետք է արձանագրեմ, որ արդեն երկրորդ անգամ բարեկրթության կանոններն այս դահլիճում խախտվում են»,-ԱԺ նիստում անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի հնչեցրած «սրիկայաբար» արտահայտությանը՝ ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ռուբինյանի խոսքով՝ 10 օրվա ընթացքում արդեն 2 անգամ հնչել է վիրավորական արտահայտություն. «Մենք շատ համբերատար մարդիկ ենք, բայց ունենք պրոբլեմ, ես պետք է ուղիղ ասեմ, որ բարեկրթության շուրջ ձեռք բերված մեր պայմանավորվածությունը քանդման եզրին է, ինչպես նաև քանդման եզրին է պարոն Էդգար Ղազարյանի այս դահլիճում գտնվելու հարմարավետ պայմանների ապահովման գործընթացը: Էդգար Ղազարյանն ու իր պահվածքը մեծագույն պրոբլեմ է այս դահլիճում, ես վստահ չեմ, կարող է Էդգար Ղազարյանն ի սկզբանե է պրոբլեմ եղել այս կյանքում, պարոն Կարապետյան ակնկալում եմ ձեզնից, որ Էդգար Ղազարյանը պետք է գա և ներողություն խնդրի իր անդաստիարակ արտահայտության համար»:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն էլ արձագանքեց. «Մեր խմբակցությունը կիսում է գործընկերների մտահոգությունը և խմբակցությունում տեղի կունենա նիստ, որտեղ կքննարկվի հետագա քայլերը: Բարեվարքության պայմանավորվածությունների շրջանակում դա բարեվարքության նորմի խախտում էր»: 

Ռուբինյանն էլ նշեց. «Ես ուրախ եմ, որ համարում եք, որ պարոն Ղազարյանի վարքը բարեվարքության կանոններից դուրս էր, բայց ուզում եմ տեղեկացնել, որ ՔՊ-ն ակնկալում է, որ պարոն Ղազարյանը պետք է ներողություն խնդրի իր անդաստիարակ արտահայտության համար, հակառակ դեպքում նրան շատ ծանր օրեր են սպասվում այս ԱԺ-ում և բոլոր նրանց, ովքեր իրենց քաղաքական և ոչ քաղաքական թևերը կփռեն նրա վրա»:                      

13 Օգոստոս, 2026 16:11
Վեր