Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 11-ի երեկոյան Սիսիան քաղաքում փրկարարների արագ արձագանքի արդյունքում կիսակառույց շինության վրա հայտնված երեխաներն անվտանգ և ապահով վայր են տեղափոխվել։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Ժամը 19․29-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցի հարակից տարածքում գտնվող կիսակառույց շինության վրա երեխաներ են բարձրացել և չեն կարողանում ինքնուրույն իջնել։
Ահազանգը ստանալուն պես օպերատիվորեն դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
.jpg)
Փրկարարները գնահատել են իրավիճակը, մոտեցել երեխաներին և, ապահովելով նրանց անվտանգությունը, իջեցրել են վտանգավոր տարածքից։
Հրշեջ-փրկարարները քաղաքացիների կյանքն ու անվտանգությունն ապահովելու հանձնառությամբ շարունակում են շուրջօրյա ծառայությունը:


