«ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ» գրառմամբ 3 արտադրատեսակ չեն համապատասխանել սահմանված պահանջներին Zarkerak - «ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ» գրառմամբ 3 արտադրատեսակ չեն համապատասխանել սահմանված պահանջներին
Zarkerak Zarkerak - «ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ» գրառմամբ 3 արտադրատեսակ չեն համապատասխանել սահմանված պահանջներին
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ» գրառմամբ 3 արտադրատեսակ չեն համապատասխանել սահմանված պահանջներին

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ» գրառմամբ 3 արտադրատեսակ չեն համապատասխանել սահմանված պահանջներին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը հարուցված վարույթի շրջանակում պարզել է, որ «ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերության կողմից «ARMENIAN COGNAC/ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ» գրառմամբ իրացվող երեք արտադրատեսակներ մի շարք ֆիզիկաքիմիական ցուցանիշներով չեն համապատասխանում Ռ 59570-2023 ԳՈՍՏ-ի պահանջներին։

Լաբորատոր փորձաքննությամբ հաստատվել է, որ վերը նշված արտադրանքները պարունակել են ոչ խաղողային ծագման սպիրտ։

Այդ արտադրատեսակներն են՝
«ARMENIAN COGNAC URARTU ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ ՈՒՐԱՐՏՈՒ» անվանումով 3 տարի, 0,5 լ, 40%,
«ARMENIAN COGNAC URARTU ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ ՈՒՐԱՐՏՈՒ» անվանումով 15 տարի, 0,5 լ, 40%,
«ARMENIAN COGNAC SARGIS ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ ՍԱՐԳԻՍ» անվանումով, 5 տարի, 0,5 լ, 40% ։

Տնտեսավարողի վարքագիծը որակվել է որպես սպառողների շահերը խախտող, այդ թվում՝ անարդար առևտրային գործելակերպ՝ վերջինիս նկատմամբ նշանակելով տուգանք։

Հանձնարարվել է դադարեցնել նշված ապրանքների իրացումը, իսկ այլ տնտեսավարող սուբյեկտների միջոցով դրանք իրացնելու դեպքում՝ գրավոր հետ կանչել։

 

13 Օգոստոս, 2026 15:40
Վեր