«ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերությունը տուգանվել է Zarkerak - «ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերությունը տուգանվել է
Zarkerak Zarkerak - «ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերությունը տուգանվել է
«ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերությունը տուգանվել է

«ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերությունը տուգանվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ» գրառմամբ երեք արտադրատեսակներ չեն համապատասխանել սահմանված պահանջներին: Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը հարուցված վարույթի շրջանակում պարզել է, որ «ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերության կողմից «ARMENIAN COGNAC/ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ» գրառմամբ իրացվող երեք արտադրատեսակներ մի շարք ֆիզիկաքիմիական ցուցանիշներով չեն համապատասխանում Ռ 59570-2023 ԳՈՍՏ-ի պահանջներին։

 

Լաբորատոր փորձաքննությամբ հաստատվել է, որ վերը նշված արտադրանքները պարունակել են ոչ խաղողային ծագման սպիրտ։

 

Այդ արտադրատեսակներն են՝

 

«ARMENIAN COGNAC URARTU ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ ՈՒՐԱՐՏՈՒ» անվանումով 3 տարի, 0,5 լ, 40%,

 

«ARMENIAN COGNAC URARTU ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ ՈՒՐԱՐՏՈՒ» անվանումով 15 տարի, 0,5 լ, 40%,

 

«ARMENIAN COGNAC SARGIS ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ ՍԱՐԳԻՍ» անվանումով, 5 տարի, 0,5 լ, 40%։

 

Տնտեսվարողի վարքագիծը որակվել է որպես սպառողների շահերը խախտող, այդ թվում՝ անարդար առևտրային գործելակերպ, և նրա նկատմամբ տուգանք է նշանակվել։

 

Հանձնարարվել է դադարեցնել նշված ապրանքների իրացումը, իսկ այլ տնտեսվարող սուբյեկտների միջոցով դրանք իրացնելու դեպքում գրավոր հետ կանչել։

13 Օգոստոս, 2026 15:33
Վեր