Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ լարված իրավիճակ է ստեղծվել:
ԱԺ-ում ելույթի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը իշխող ուժին մեղադրել է զինվորների թեման «շահարկելու» համար:
Հայկ Կոնջորյանը նախազգուշացում է արել ոչ կոռեկտ պահվածքի համար։
«Նախազգուշացում՝ ոչ կոռեկտ պահվածքի պատճառով։ Եթե դուք չինքնաէվակուցվեք դահլիճից, ձեզ էվակուացնելու են, և դուրս են շպրտելու դահլիճից ու ԱԺ շենքից»,- ասել է ԱԺ փոխխոսնակը։
Նարեկ Կարապետյանին ևս կոչ է արվել չափավորել պահվածքը։ Դրանից հետո պատգամավորները դուրս են եկել նիստերի դահլիճից։ Նրանց հետևից դահլիճից դուրս է եկել նաև ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։


