Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«ԹՐԻՓՓ-ը չափառապատ ճանապարհ չէ, որպեսզի հստակ ասեմ, որ դրա լայնությունը 1.5 կմ է»: Այս մասին ԱԺ-ում հայտարարել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանյանը։
«ԹՐԻՓՓ-ը միայն ավտոճանապարհ և երկաթուղի չէ, այն ներառում է նաև այլ ենթակառուցվածքներ: Օրինակ էլեկտրահաղորդակցության գծերը գուցե չանցնեն Հայաստանի ամենահարավով, գուցե դրանք անցնեն այնպեսի վայրերով որտեղ ավելի հարմար կլինի դրանք անցկացնելը: ՀՀ հարավով անցնողը միայն երկաթուղին է, և երկաթուղին անցնելու է այն տեղով, որտեղով անցել է խորհրդային տարիներին»,-ասել է Խանդանյանը:
Ադրադառնալով Ադրբեջանի հետ նախագծի փոխադարձության սկզբունքի մասին հարցին պատգամավորը նշել է, որ դա քննարկման հարց է և այն կարող է վերաբերվել մաքսատուրքերին կամ համանման այլ հարցերին, որոնք Երևանն ու Բաքուն փոխադարձաբար կհստակեցնեն ենթակառուցվածքների կառուցման շրջնականերում:
Խոսոելով՝ ԵՄ-ին ինտեգրվելու հարցի շուրջ Խանդանյանը հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունը ԵՄ-ին անդամագրվելու մասին օրենքն ընդունելով հստակեցրել է, որ այդպիսի գործընթաց է սկսում:
«Մենք բազմիցս ենք ասել, որ ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացը առավելապես ներքին գործընթաց է: Մենք ուզում ենք, որ մեր ներքին ռազմավարությունները զարգանան այնպիսի ուղղությամբ, որ Հայաստանը համապատասխանի ԵՄ չափանիշներին, որովհետև դա ակնհայտորեն օգտակար է լինելու ՀՀ քաղաքացիների համար և ՀՀ քաղաքացիները ապրելու են ավելի լավ ստանդարտներով»,-ասել է պատգամավորը:
Ըստ Խանդանյանի երբ ԵՄ-ին անդամագրվելու համար քաղաքական հնարավորություն լինի, ապա նման որոշում կկայացվի:


