ՀՀ-ի և ՄԹ-ի միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբինյանն ընդունել է դեսպանին Zarkerak - ՀՀ-ի և ՄԹ-ի միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբինյանն ընդունել է դեսպանին
Zarkerak Zarkerak - ՀՀ-ի և ՄԹ-ի միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբինյանն ընդունել է դեսպանին
ՀՀ-ի և ՄԹ-ի միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբինյանն ընդունել է դեսպանին

ՀՀ-ի և ՄԹ-ի միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբինյանն ընդունել է դեսպանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը օգոստոսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։

 

Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

 

Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել ու զարգանում են ռազմավարական գործընկերության շրջանակում։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի կարևորությանը, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների, խաղաղության գործընթացի և երկկողմ հարաբերությունների զարգացման գործում Միացյալ Թագավորության ցուցաբերած աջակցությանը և ունեցած դերակատարությանը։

 

Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։

 

Կարևորվել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով փոխգործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցության շարունակական զարգացումը։

13 Օգոստոս, 2026 16:00
Վեր