Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձել էր միջազգային առևտրի առարկա, պետությունները այն ճանաչել են երեք պատճառով. Եղոյան Zarkerak - Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձել էր միջազգային առևտրի առարկա, պետությունները այն ճանաչել են երեք պատճառով. Եղոյան
Zarkerak Zarkerak - Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձել էր միջազգային առևտրի առարկա, պետությունները այն ճանաչել են երեք պատճառով. Եղոյան
Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձել էր միջազգային առևտրի առարկա, պետությունները այն ճանաչել են երեք պատճառով. Եղոյան

Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձել էր միջազգային առևտրի առարկա, պետությունները այն ճանաչել են երեք պատճառով. Եղոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձել էր միջազգային առևտրի առարկա»: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը արտաքին քաղաքական օրակարգում չներառելու հարցին:

Պատգամավորը հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը միշտ չէ, որ եղել է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում, ինչպես օրինակ 1991-1998 թվականներին առաջին նախագհ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակահատվածում էր:  

«Հարցը մտել էր արտաքին քաղաքական օրակարգ 1998 թվականին ՄԱԿ-ում՝ Ռոբերտ Քոչարյանի հայտնի ելույթից հետո: Սրանից հետո մնացած բոլոր հանդիպումներում, բանակցություններում այդ խնդրանքը ներկայացվել է տարբեր միջազգային կազմակերպություններին, պետություններին: Հայաստանը խնդրել է տարբեր պետություններին, որպեսզի նրանք ճանաչեն Հայոց ցեղասպանության փաստը, դատապարտեն, որևէ բանաձև ընդունելով, օրենք ընդունելով կամ այլ ձևաչափով:  

Այս 35 տարիների ընթացքում, եթե Ուրուգվայի կողմից առաջին ճանաչումից հաշվենք, ընդհանուր առմամբ Հայց ցեղասպանությունը ճանաչել է 35 պետություն: Այսինքն և այն ժամանակ, երբ Ցեղասպանության ճանաչումը արտաքին քաղաքական օրակարգում էր, և այն ժամանակ, երբ չէր»,-ասել է Եղոյանը:

Ըստ պատգամավորի նման վիճակագրությունից հետևում է, որ Ցեղասպանությունը որևէ պետություն չի ճանաչել հենց Հայաստանի խնդրանքով:

«Պետությունները Հայոց ցեղասպանությունը ճանաչել են երեք պատճառով. Առաջին՝ եթե իսկապես կարծում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը իրոք կարող է լինել ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմ: Երկրորդ՝ եթե այդ պետություններից որևէ մեկում կա հայկական համայնք, բնականաբար քաղաքացիներ, բնականաբար ընտրողներ, որոնք այդ պահանջը ներկայացնում են, որոնց մեծամասնությունը ցեղասպանության զոհերի ժառանգներ են: Երրորդ՝ Թուրքիայի հետ ինչ-ինչ հարցեր պարզելու գործընթացում: Ինչպես բոլորովին վերջերս տեսանք Իսրայելի օրինակով»,-ասել է պատգամավորը:

Ըստ Եղոյանի գուցե ինչ-որ պահի Իսրայելը ճանաչի Ցեղասպանությունը, սակայն դա փաստ է, որ այն երբեք տեղի չի ունենա Հայաստանի խնդրանքով:

Պատգամավորը նաև կարծիք հայտնեց, որ այդ հարցը չպիտի լինի Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում:

«Ինչ է տվել Ցեղասպանության ճանաչումը Հայաստանին մեկ այլ կողմից: Երբ որևէ պետություն Ցեղասպանությունը ճանաչել է Հայաստանի խնդրանքից հետո, դա հնարավորություն է տվել, որպեսզի այդ պետությունը ասի, որ ճանաչել է մեր խնդրանքով և դա գրանցել միջազգային հարաբերությունների հաշվեկշռում՝ բնականաբար ակնկալելով, որ մենք էլ իրենց խնդրանքով ինչ-որ բան պետք է անենք»,-ասել է Եղոյանը և հավելել, որ դեռ պետք է հասկանալ, թե ընդհանրապես Ցեղասպանության միջազգային ճանաչման վերջնանպատակը որն է:  

13 Օգոստոս, 2026 16:23
Վեր