Պետք չի մեզ ահազանգել, որ կործանվում ենք, մենք դրա մասին գիտենք, երբ այդ կործանումը կանգնի, նշանակում է՝ ամեն ինչ վերջացել  է. Փաշինյան Zarkerak - Պետք չի մեզ ահազանգել, որ կործանվում ենք, մենք դրա մասին գիտենք, երբ այդ կործանումը կանգնի, նշանակում է՝ ամեն ինչ վերջացել է. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Պետք չի մեզ ահազանգել, որ կործանվում ենք, մենք դրա մասին գիտենք, երբ այդ կործանումը կանգնի, նշանակում է՝ ամեն ինչ վերջացել է. Փաշինյան
Պետք չի մեզ ահազանգել, որ կործանվում ենք, մենք դրա մասին գիտենք, երբ այդ կործանումը կանգնի, նշանակում է՝ ամեն ինչ վերջացել  է. Փաշինյան

Պետք չի մեզ ահազանգել, որ կործանվում ենք, մենք դրա մասին գիտենք, երբ այդ կործանումը կանգնի, նշանակում է՝ ամեն ինչ վերջացել է. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ադապտացիան հենց այն ամենակարևոր հատկանիշն է, որն էական նշանակություն ունի և պետք է ունենա մեր պետության, տնտեսության և քաղաքականությունների համար»,-Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ ութ տարի է խոսում են տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին, բայց որևէ ծրագիր չի աշխատում մի պարզ պատճառով՝ մարդիկ չեն համարում, որ դրա անհրաժեշտությունը կա. «Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ: Եթե մենք ունենք մի ոլորտ, որտեղ մեր գործակցությունը որևէ սուբյեկտի հետ ունի մենաշնորհային իրավիճակ, դա սպառնալիք է: Ես այս իրադրությունը համարում եմ հնարավորություն, որպեսզի մենք բևեռային ձևակերպումների մեր սոցիալ-հոգեբանությունը տեղավորենք ոչ բևեռային գործելակերպերի մեջ: Ամեն օր կարելի է տեսնել, որ ինչ-որ մեկը պնդում է, որ երկիրը կործանվում է, սա ընկալման հարց է: Կարելի է բերել տասնյակ պատճառներ, թե ինչու է երկիր մոլորակը կործանվում և կարելի է հակառակ պատճառներն էլ բերել: Մենք բոլորս ապրում ենք կործանման վիճակում, բավականին մեծ արագությամբ գլորվում ենք դեպի անդունդը, պետք է հարմարվել այս իրադրության հետ և անել ամենօրյա աշխատանքն ադապտացիայի տրամաբանությամբ: Անկման վիճակում մենք պետք է ապրենք, աշխատենք: Մեր հարգելի գործընկերներին ասենք, որ պետք չի մեզ ահազանգել, որ մենք կործանվում ենք, մենք դրա մասին գիտենք, երբ այդ կործանումը կանգնի՝ նշանակում է ամեն ինչ վերջացել  է»:

13 Օգոստոս, 2026 11:55
Վեր