Հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում․ աշխատակիցները տարհանվել են Zarkerak - Հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում․ աշխատակիցները տարհանվել են
Zarkerak Zarkerak - Հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում․ աշխատակիցները տարհանվել են
Հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում․ աշխատակիցները տարհանվել են

Հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում․ աշխատակիցները տարհանվել են

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուզանդի փողոցի շենքերից մեկում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բյուզանդի 1/3 հասցեում՝ Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Հրդեհն էլ բռնկվել է նկուղային հարկում, ինչից առաջացել է ծուխ, որը տեսանելի է մի քանի հարյուր մետրից։ Տարհանվել են մեծ թվով աշխատակիցներ։

13 Օգոստոս, 2026 19:52
Վեր