Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Չնախատեսված այցերը շինարարական հրապարակներ շարունակվում են։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այս անգամ դիտարկել է Արագածոտնի մարզի Թալին համայնքի Ներքին Բազմաբերդ բնակավայրի դպրոցի նորոգման ծրագրի ընթացքը։ Կոմիտեի նախագահը պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչների և կապալառուի հետ ուսումնասիրել է արդեն կատարված աշխատանքների ծավալը, որակը։ Իրականացվում են ներքին հարդարման և արտաքին բարեկարգման աշխատանքներ։
Հաջորդ այցը եղել է Կաքավաձորի միջնակարգ դպրոց, որտեղ իրականացվում է ուսումնական մասնաշենքի նորոգում։ Շինարարական աշխատանքները գրեթե ավարտական փուլում են։
Այնուհետև կոմիտեի նախագահը դիտարկել է Կաքավաձոր բնակավայրում 75 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզի կառուցման ծրագրի ընթացքը։ Այստեղ արդեն մեկնարկել են տարածքի բարեկարգման և գույքի տեղադրման աշխատանքները։
Եղիազար Վարդանյանը կապալառուների հետ քննարկել է աշխատանքների տեմպի, որակի հետ կապված ընթացիկ հարցեր և հանձնարարել բոլոր ջանքերը կենտրոնացնել՝ ծրագրերը ուսումնական նոր տարվան ընդառաջ ավարտին հասցնելու համար։


