Խնդիր ունենք 2029 թվականի դրությամբ ամբողջ բնակչությանը ներառել Առողջության ապահովագրության համակարգում. վարչապետ Zarkerak - Խնդիր ունենք 2029 թվականի դրությամբ ամբողջ բնակչությանը ներառել Առողջության ապահովագրության համակարգում. վարչապետ
Zarkerak Zarkerak - Խնդիր ունենք 2029 թվականի դրությամբ ամբողջ բնակչությանը ներառել Առողջության ապահովագրության համակարգում. վարչապետ
Խնդիր ունենք 2029 թվականի դրությամբ ամբողջ բնակչությանը ներառել Առողջության ապահովագրության համակարգում. վարչապետ

Խնդիր ունենք 2029 թվականի դրությամբ ամբողջ բնակչությանը ներառել Առողջության ապահովագրության համակարգում. վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Կրթությունը մեզ համար ռազմավարությունների ռազմավարություն է, չկա որևէ բան, որ հնարավոր է անել ավելի լավ՝ առանց կրթության: Բոլորս ամեն օր մեր կրթությամբ պետք է զբաղվենք»,-Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ սոցիալական անմիջական շփումը հայտնվել է լրջագույն մարտահրավերի ներքո սոցիալական ցանցերի զարգացման բերումով. «Երբեմն ընտանիքի անդամներն իրար հետ Messenger-ով ավելի շատ են շփվում, քան իրար տեսնում են: Մենք «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրով ստեղծել ենք բավականին բարձր որակի ֆիզիկական ենթակառուցվածք, ունենք հնարավորություն, որպեսզի դասապրոցեսից դուրս այդ հարթակները ծառայեն համայնքներին սոցիալական շփումների, կապերի համար: Մեր ընկալումները պետք է փոխենք, որ դասապրոցեսն ավարտվեց, դռները փակում ենք, գնում ենք տուն, ոչ»:

Անդրադառնալով Առողջության ապահովագրությանը՝ Փաշինյանն ասաց. «Խնդիր ունենք 2029 թվականի դրությամբ ամբողջ բնակչությանը ներառել Առողջության ապահովագրության համակարգում: Մենք պետք է Հանրապետությունում չունենանք մարդ, ով դուրս է մնացել այդ համակարգից»:

20 Օգոստոս, 2026 11:52
Վեր