Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Aram Mp3-ն ու իր անբաժան «ընկեր» հեծանիվը հասցրել են լինել Հայաստանի բազմաթիվ գեղատեսիլ վայրերում ու անցնել այն ճանապարհներով, որոնցով շուտով անցնելու են միջազգային պրոֆեսիոնալ հեծանվորդները։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
«Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը՝ Tour of Armenia-ն։
4 փուլ, 16 թիմ՝ այդ թվում Հայաստանից, տարբեր մարզերով անցնող երթուղիներ ու հարյուրավոր կիլոմետրեր․ միջազգային պրոֆեսիոնալ հեծանվորդները կբացահայտեն Հայաստանը՝ մարտահրավերային ճանապարհներով, յուրօրինակ բնությամբ ու լանդշաֆտներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

