ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ Zarkerak - ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ
Zarkerak Zarkerak - ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ
ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ

ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ուրախ եմ, որ դուք այս շատ կարևոր ծրագրով եկել եք Հայաստան՝ ծանոթանալու և ներդրում ունենալու Հայաստանի Հանրապետությունում։ Շատ կարևորում եմ այս ծրագիրը. ողջունելով «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին՝ ասել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը:

17 երկրից ժամանած 28 երիտասարդների հետ ԱԺ փոխոսնակը հանդիպել է սեպտեմբերի 4-ին:

Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով։ Երիտասարդների հարցերը վերաբերել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, վիզաների ազատականացմանը, Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցին, երկրի անվտանգությանը, ներդրումների դիվերսիֆիկացմանը, անվտանգ երթևեկությանը, Հայաստանի խորհրդարանում Սփյուռքից պատգամավորներ ունենալու հնարավորությանը, Հայաստանում ընտրություններին նրանց մասնակցությանը և այլն։

ԱԺ նախագահի տեղակալը պատասխանել է հարցերին, տվել պարզաբանումներ։

Վահագն Ալեքսանյանը երիտասարդներին հորդորել է վերադառնալ և իրենց գիտելիքներով նպաստել հայրենիքի շենացմանը:

Երկշաբաթյա ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ստացել ծանոթանալու Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական կյանքին, մասնակցելու տարբեր դասընթացների։

04 Սեպտեմբեր, 2026 19:21
Վեր