Կասեցվել է լիմոնադի արտադրությունը Zarkerak - Կասեցվել է լիմոնադի արտադրությունը
Zarkerak Zarkerak - Կասեցվել է լիմոնադի արտադրությունը
Կասեցվել է լիմոնադի արտադրությունը

Կասեցվել է լիմոնադի արտադրությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Անհատ ձեռնարկատեր Վահե Կոստանյանին պատկանող «Մալիշկա N1» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք, բնակավայր Մալիշկա) իրականացված զննման ընթացքում նմուշառված և լաբորատոր փորձաքննության ներկայացված «Ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք տանձի համով» արտադրատեսակի նմուշը «ՄԱՄՔ» (մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին․ այս մասին հաղորդագրություն է տարածել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

ՍԱՏՄ-ի ղեկավարի որոշմամբ` գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք տանձի համով» արտադրատեսակի, արտադրությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

 

 

04 Սեպտեմբեր, 2026 22:47
Վեր