Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում․ Բալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգ Zarkerak - Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում․ Բալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգ
Zarkerak Zarkerak - Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում․ Բալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգ
Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում․ Բալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգ

Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում․ Բալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում․ Բալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգ

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, սեպտեմբերի 8-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:00-ին Աբովյան խոշորացված համայնքի Բալահովիտի վարչական ղեկավարը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին և հայտնել, որ Բալահովիտ 1-ին փողոցում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները մարդու գանգ են հայտնաբերել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հաբեթյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ այն հայտնաբերվել է Բալահովիտ 1-ին փողոցի 6-րդ փակուղում։

Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

 

10 Սեպտեմբեր, 2026 21:14
Վեր