Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօրվանից մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Որոշ ժամանակ առաջ մամուլը գրում էր․ «Լամբադա» հանգույցի վրա գոյացել են տասնյակ փոսեր, ժողովուրդը դժգոհ է։
Այսօր նույն մամուլը գրում է․ «Լամբադա» հանգույցը փակել են՝ ժողովուրդը խիստ դժգոհ է։
Քաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարությունների։ Սա պարզ տրամաբանություն է։
Հիշեցնեմ․
Այսօրվանից մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը։
Աշխատանքների ընթացքում նախատեսվում է փոխարինել դեֆորմացիոն կարերն ու վնասված սալերը, ինչպես նաև ամրացնել հենասյուները։ Վերգետնյա մալուխներն էլ անցկացվելու են ստորգետնյա եղանակով։
Տրանսպորտային հանգույցի երթևեկելի հատվածը նախատեսվում է բացել նոյեմբերի 1-ին»։

