Այնթապում բшխվել է 4 մեքենա․ կա վիրшվոր Zarkerak - Այնթապում բшխվել է 4 մեքենա․ կա վիրшվոր
Zarkerak Zarkerak - Այնթապում բшխվել է 4 մեքենա․ կա վիրшվոր
Այնթապում բшխվել է 4 մեքենա․ կա վիրшվոր

Այնթապում բшխվել է 4 մեքենա․ կա վիրшվոր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Այնթապ բնակավայրում բախվել են Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Դանիել Հ․-ի վարած «Mercedes S550» մակնիշի, 68-ամյա Ռադիկ Ն․-ի վարած «Opel Vectra» մակնիշի, 35-ամյա Տիգրան Ս․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և Երևանի բնակիչ 68-ամյա Սամվել Հ․-ի վարած «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Սամվել Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

15 Սեպտեմբեր, 2026 22:00
Վեր