Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Սա չի աջակցում խաղաղության օրակարգին, լավ կլինի, որ երկու կողմն էլ՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը զերծ մնան նման խոսույթներից»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե ՀՀ տարածքում տասնյակ մզկիթներ են ոչնչացվել՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
Անդրադառնալով Գանձասարի հետ կապված Հաջիևի հայտարարությանը՝ Հակոբյանը նշեց. «Գանձասարի դեպքերի հետ կապված Մատենադարանը հանդես եկավ հայտարարությամբ: Մենք չենք ասել, որ հեշտ է լինելու խաղաղությանը հասնելը, եթե այդքան հեշտ լիներ, ապա անհրաժեշտություն չէր լինի փաստաթղթեր ունենալ, երկար բանակցել, սա հեշտ ճանապարհ չէ: Այն փխրուն ձեռք բերված խաղաղությունը, որը հիմա արդեն ավելի գնալով կարծրանում է, այդ խաղաղությունն ունի խնամքի կարիք և շատ մեծ համբերատարություն է պահանջում, մենք պետք է անհոգնել պայքարենք, շարունակենք մեր օրակարգը թելադրել, որովհետև դրանից շահում է քաղաքացին: Կրակոցը փոխարինվել է ինչ-որ հայտարարությամբ, որը մեզ մոտ ներվ է առաջացնում, իհարկե, դա տհաճ է լսել: Մենք մեր նախատեսածից շատ ավելի մեծ քայլերով առաջ ենք ընթանում դեպի խաղաղություն: Մեզ համար կարևորը խաղաղությունն է: Շատ հայտարարություններ կան, որ միգուցե նպատակ ունեն հենց խաղաղ ընթացքի այս իրավիճակը փոխել, պետք է ընդունենք, որ ՀՀ-ն ավելի խաղաղատենչ է»:


