Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հերթագրման համակարգի հետ որոշակի խնդիրներ կային, բայց անցյալ տարվա կտրվածքով ներդրել ենք հերթագրման նոր համակարգ, թե՛ կենդանի հերթի ձևաչափով է աշխատում, և թե՛ նաև օնլայն հերթագրման տարբերակով: Պիտի փաստեմ, որ մեր քաղաքացիները բավական մեծ գոհունակությամբ են ընդունել այս հերթագրման համակարգը, լուրջ դժգոհություններ չունենք, փորձում ենք պարբերաբար կատարելագործել այս համակարգը»,- ԱԺ-ում անդրադառնալով ID քարտեր տրամադրելու հերթերին՝ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
Նախարարի խոսքով՝ համընդհանուր հայտարարագրման տրամաբանության մեջ ունեն մեծ պահանջարկ, որովհետև քաղաքացիները, ցանկանալով ներկայացնել հայտարարագիրը, հայտ են ներկայացնում ID քարտ ստանալու համար. «Տպավորիչ մի թիվ եմ ուզում ասել, անցյալ տարի մենք շուրջ 160 հազար նույնականացման քարտ ենք տրամադրել մեր քաղաքացիներին, որն էկանորեն տարբերվում է նախորդ տարիների մեր ունեցած օրինաչափ պահանջարկից, այս տարի վստահաբար ավելի մեծ թիվ կունենանք»: