Թեժ ԱԺ, «ջեբ»-ը գցված ԼՂ պատերազմ, ՌԴ հրավերի ընդունում և մերժում. շաբաթվա ամփոփում Zarkerak - Թեժ ԱԺ, «ջեբ»-ը գցված ԼՂ պատերազմ, ՌԴ հրավերի ընդունում և մերժում. շաբաթվա ամփոփում
Zarkerak Zarkerak - Թեժ ԱԺ, «ջեբ»-ը գցված ԼՂ պատերազմ, ՌԴ հրավերի ընդունում և մերժում. շաբաթվա ամփոփում
Թեժ ԱԺ, «ջեբ»-ը գցված ԼՂ պատերազմ, ՌԴ հրավերի ընդունում և մերժում. շաբաթվա ամփոփում

Թեժ ԱԺ, «ջեբ»-ը գցված ԼՂ պատերազմ, ՌԴ հրավերի ընդունում և մերժում. շաբաթվա ամփոփում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Zarkerak.am-ն առանձնացրել է անցնող 7 օրերի 7 կարևոր իրադարձությունները:

1. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու մայիսի 9-ի Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին նվիրված Հաղթանակի շքերթին: Ալիևը մերժել է ՌԴ նախագահի հրավերը։

2. Պատերազմը գցեցին մեր ջեբն ու գնացին։ Այս մասին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ 2018-ին հավատում էին, որ ԼՂ հարցում կզանգեն ռուսին, պատերազմը կկանգնեցնի. դա է եղել իրենց քաղաքական ամոթը։

3. Ազգային ժողովում կրքերը լարվել են, Նիկոլ Փաշինյանը դիմելով ընդդիմությանը՝ հատարարել է. «Ոտքից գլուխ կոռուպցիա եք, եթե մամուլի հոդվածներով գնայինք, հիմա ձեզ կախաղան էինք հանել և արտաքսել Հայաստանից, ներվերս չուտեք»:

4. Կառավարության որոշմամբ՝ ոստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի:

5. Սահմանադրության նոր տեքստը մշակման փուլում է և պատրաստ կլինի 10 ամսից, նշել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

6. Հռոմի նոր Պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը: Նա իր համար ընտրել է Լևոն XIV անունը:

7. Հնդկաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանում գտնվող ինը թիրախի, Պակիստանն էլ պատասխանել է հարվածներին: Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին:

Տեսանյութը՝ այստեղ։

09 Մայիս, 2025 12:35
Վեր