Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ մայիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Վիլնյուսի փողոցի թիվ 107 հասցեի մոտ բախվել են «Kia», «BMW» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասածքներով տեղափոխվել են մեծահասակները՝ ովքեր կին ու տղամարդ են՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն , իսկ 2 երեխան՝ «Արաբկիր» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության թիվ 12 հրշեջ-փրկարարական ջոկատի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը, ինչպես նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: