ՊՆ-ում քննարկվել են ՀՀ-Սլովակիա համագործակցության հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ Zarkerak - ՊՆ-ում քննարկվել են ՀՀ-Սլովակիա համագործակցության հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ
Zarkerak Zarkerak - ՊՆ-ում քննարկվել են ՀՀ-Սլովակիա համագործակցության հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ
ՊՆ-ում քննարկվել են ՀՀ-Սլովակիա համագործակցության հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ

ՊՆ-ում քննարկվել են ՀՀ-Սլովակիա համագործակցության հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

 

Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում մայիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարություն է այցելել Սլովակիայի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վլադիմիր Շիմոնյակի ղեկավարած պատվիրակությունը:

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում Վլադիմիր Շիմոնյակին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը: Վլադիմիր Շիմոնյակի և Կարեն Բրուտյանի առանձնազրույցից հետո քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Սլովակիա համագործակցությանն առնչվող հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

26 Մայիս, 2025 16:48
Վեր