Գիշերը հարվածներ են հասցվել Թեհրանի «Մեհրաբադի» միջազգային օդանավակայանին Zarkerak - Գիշերը հարվածներ են հասցվել Թեհրանի «Մեհրաբադի» միջազգային օդանավակայանին
Zarkerak Zarkerak - Գիշերը հարվածներ են հասցվել Թեհրանի «Մեհրաբադի» միջազգային օդանավակայանին
Գիշերը հարվածներ են հասցվել Թեհրանի «Մեհրաբադի» միջազգային օդանավակայանին

Գիշերը հարվածներ են հասցվել Թեհրանի «Մեհրաբադի» միջազգային օդանավակայանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իրանական IRNA գործակալությունը տեղեկացրել է, որ Իսրայելի հետ օդային մարտերը շարունակվել են ողջ գիշեր, այդ թվում՝ Թեհրանի տարածքում:

Հարվածներ են հասցվել «Մեհրաբադի» միջազգային օդանավակայանի տարածքին։ Կեսգիշերին օդանավակայանի մարտական ինքնաթիռների կայանատեղիում պայթյուն է տեղի ունեցել: Նշվում է, որ օդանավակայանի ենթակառուցվածքը և թռիչքուղին չեն տուժել:

Հարձակում է տեղի ունեցել նաև Իրանի արևմուտքում գտնվող Ասադաբադ շրջանում: Ենթադրվում է, որ այնտեղ եղել են բալիստիկ հրթիռների արձակման հարթակներ, որոնք օգտագործվել են Իսրայելի դեմ պատասխան գործողությունների համար։

Լրատվամիջոցները նշում են, որ իրանական կողմն էլ իսրայելական ավելի քան 150 թիրախ է խոցել, այդ թվում՝ ավիաբազաները, որտեղ տեղակայված են F-35, F-16 և F-15 կործանիչները:

14 Հունիս, 2025 11:35
Վեր