Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Zarkerak.am-ն առանձնացրել է անցնող 7 օրերի 7 կարևոր իրադարձությունները:
1. Երկու ամսով կալանավորվել է գործարար Սամվել Կարապետյանը: Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով, ձերբակալվել է նաև ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
2. Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից: «Կարծում եմ Աբազյանն արժանացել է, որ մի քիչ հանգստանա»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
3. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Էրդողանի հրավերով մեկնել է Թուրքիա, որտեղ կհանդիպի Թուրքիայի նախագահին:
4. «Կտրիճ Ներսիսյանը ոչ միայն կաթողիկոս լինելու, այլև քահանայական ծես իրականացնելու իրավունք չունի, քննարկում ենք ոչ թե կուսության, այլ լեգիտիմության հարց»,-ասել է վարչապետը՝ նշելով, որ Հայ Առաքելական Եկեղեցուն և Մայր Աթոռին պատերազմ չեն հայտարարել:
5. Հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ ՀԷՑ-ը 10 միլիոն դրամի չափով տուգանվել է՝ տեխնիկական և առևտրային խախտումների համար։
6. ԱԺ-ն մերժել է պարտադիր զինծառայության ժամկետը գումարի դիմաց կրճատելու նախագիծը:
7. Իսրայելն ու Իրանը շարունակում են փոխադարձ հարվածները, զոհվել են բարձրաստիճան զինվորականներ: Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ը կներգրավվի Իսրայել-Իրան հակամարտության մեջ:
Տեսանյութը՝ այստեղ:


