Իրանի և Իսրայելի միջև մաշեցնող պատերազմը շարունակվելու է. կան որոշակի խաղի կանոններ, որոնք Իրանն ընդունել է. Դավիթ Ստեփանյան Zarkerak - Իրանի և Իսրայելի միջև մաշեցնող պատերազմը շարունակվելու է. կան որոշակի խաղի կանոններ, որոնք Իրանն ընդունել է. Դավիթ Ստեփանյան
Zarkerak Zarkerak - Իրանի և Իսրայելի միջև մաշեցնող պատերազմը շարունակվելու է. կան որոշակի խաղի կանոններ, որոնք Իրանն ընդունել է. Դավիթ Ստեփանյան
Իրանի և Իսրայելի միջև մաշեցնող պատերազմը շարունակվելու է. կան որոշակի խաղի կանոններ, որոնք Իրանն ընդունել է. Դավիթ Ստեփանյան

Իրանի և Իսրայելի միջև մաշեցնող պատերազմը շարունակվելու է. կան որոշակի խաղի կանոններ, որոնք Իրանն ընդունել է. Դավիթ Ստեփանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Եթե հաշվի առնենք ԱՄՆ-ի հայտարարությունները, առաջին հերթին՝ Թրամփի, եթե հաշվի առնենք Նեթանյահուի և իրանական իշխանությունների հայտարարությունները, բոլորն ասում են, որ իրենց նպատակները փաստացի իրականացված են»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Իսրայելի և Իրանի միջև հաստատված հրադադարին՝ ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:

Ստեփանյանի խոսքով՝ մինչ Քաթարի տարածքում ԱՄՆ բազաները խոցելն Իրանն ԱՄՆ-ին զգուշացրել էր, նույնն ԱՄՆ-ն էր արել, այսինքն՝ կան որոշակի պայմանավորվածություններ և խաղի կանոններ, որոնք ըստ քաղաքագետի՝ Իրանն ընդունել է. «Նպատակն այն է, ինչ Նեթանյահուն ասում է՝ Իրանից եկող պոտենցիալ վտանգը չեզոքացնել, այս օպերացիան, եթե անակնկալներ չլինեն, կարելի է համարել ավարտված: ԱՄՆ-ն մտավ խաղի մեջ, որպեսզի չմտնեին ուրիշները, օրինակ՝ Ռուսաստանը: Այս կոնֆիլկտի իրական մոդերատորն ԱՄՆ-ն է և առանց ԱՄՆ-ի Նեթանյահուն երբեք չէր գնա այդ քայլին, դա համաձայնեցված է եղել, դրա համար էլ մենք ունենք Թրամփի այն դերակատարումը, որն ունենք: Հենց ի սկզբանե նրանց մոտ ամեն ինչ պայմանավորված է եղել, նույնիսկ Իրան-ԱՄՆ միջնորդավորված բանակցությունների սկիզբը, հինգ փուլ է տեղի ունեցել, իսկ այդ ժամանակ Իսրայելն ու ԱՄՆ-ն նախապատրաստվում էին Իրանի վրա հարձակման»:

Դավիթ Ստեփանյանն ընդգծեց, որ ԱՄՆ-ն շարունակում է աշխարհում մնալ հեգեմոն երկիր. «Առանց ԱՄՆ-ի օգնության Իսրայելը չի կարող պատերազմել Իրանի դեմ, առանց ԱՄՆ-ի Իսրայելը չի կարող էֆեկտիվ պաշտպանվել, նույնն Իրանի դեպքում: Եթե ԱՄՆ-ն որոշի իրոք իր բոլոր հնարավորությունները և գործիքակազմը կիրառել, ԱՄՆ-ն ի վիճակի է իր ամբողջ պոտենցիալը կիրառելով՝ Իրանին ոչնչացնել»:

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ Իրանը գնաց զիջումների. «Մենք տեսնում ենք, որ փաստացի իրանական միջուկային ծրագիրը, եթե ոչնչացված չէ, ապա ինչպես ամերիկացիները և իսրայելցիներն ասում են՝ տարիներով հետ է մղվել, այսինքն՝ այս պահին այդ վտանգն ինչպես իրենք ասում էին՝ չեզոքացված է: Իրանն այս պահին չի կարող հանդես գալ հաղթողի, ուժ ունեցող երկրի դիրքերից: Իրանն ամեն ինչ արել է, բայց չի կարող չգնալ զիջումների»:

Մեր այն հարցին, թե արդյոք կողմերը կարող են խախտել հրադադարը՝ Ստեփանյանն ասաց. «Մենք գործ ունենք քաղաքական խաբեբաների հետ, այդ բոլոր հայտարարությունները, որոնք հնչում են՝ գրոշի արժեք չունեն: Չենք կարող այս պահին հայտարարությունների հիման վրա կատարել վերլուծություններ, որովհետև ասվում է մեկ բան, արվում է լրիվ այլ բան: Թրամփն ասում էր՝ ես գնում եմ Իրանի հետ միջուկային համաձայնագրի ստորագրման, տարածաշրջանում լինելու է խաղաղություն, իսկ այդ պահին Իսրայելի հետ պատրաստվում էին Իրանի վրա հարձակման: Եթե մենք հավատանք կողմերի հայտարարություններին, այո, այս հրադադարը պահպանվելու է, բայց սա կարող է սուտ լինել և հերթական անգամ կողմերը սկսեն ռմբակոծությունները: Իմ կարծիքով՝ Իրանի և Իսրայելի միջև մաշեցնող պատերազմը շարունակվելու է»:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակի Հարավային Կովկասի վրա հնարավոր ազդեցությանը՝ Ստեփանյանը նշեց. «Եթե ամեն ինչ կանգնում է այնտեղ, որտեղ կանգնել է այս պահին, հրադադարը կնքվում է, Իրանին հանգիստ են թողնում և պատերազմը չի շարունակվում, որևէ ձև չի անդրադառնա մեր տարածաշրջանի վրա, բայց եթե պատերազմը շարունակվում է և Իրանը շարունակում է թուլանալ, Իրանն ինչ-որ պահի կարող է գնալ կոմպրոմիսի թշնամիների հետ, այդ թվում նաև՝ Ադրբեջանի, այս տարածաշրջանում կարող է նույն միջանցքի հարցում Իրանն իր դիրքերը զիջել, սա հնարավոր  տարբերակ է, և մենք իրավունք չունենք դա հաշվի չառնել»:

Խոսելով նաև տարածված այն հայտարարությունների մասին, թե ՀՀ-ում էլ կարող է պատերազմ լինել՝ քաղաքագետը նկատեց. «Տարիներ շարունակ ես ասել եմ՝ այս պահին պատերազմի վտանգ չկա, այս պահին նորից եմ ասում՝ այս պահին պատերազմի վտանգ չկա, դրանք կեղծ լուրեր են, նպատակը՝ հիբրիդային պատերազմն է, որը մեր դեմ գնում է թշնամիների կողմից և որին մասնակցում է մեր հինգերորդ շարասյունը: Աո, հետագայում կարող են լինել փոփոխություններ, Իրանում կարող է լինել իրավիճակի փոփոխություն և պատերազմի վտանգը կարող է կտրուկ աճել, բայց այս պահին ստատուս քվոն հետևյալն է՝ պատերազմի վտանգ չկա»:

 

Աննա Բզնունի

24 Հունիս, 2025 15:02
Վեր