Պաշտպանության փոխնախարարը հանդիպել է ռազմական բժիշկ շրջանավարտներին Zarkerak - Պաշտպանության փոխնախարարը հանդիպել է ռազմական բժիշկ շրջանավարտներին
Zarkerak Zarkerak - Պաշտպանության փոխնախարարը հանդիպել է ռազմական բժիշկ շրջանավարտներին
Պաշտպանության փոխնախարարը հանդիպել է ռազմական բժիշկ շրջանավարտներին

Պաշտպանության փոխնախարարը հանդիպել է ռազմական բժիշկ շրջանավարտներին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմական բժիշկ շրջանավարտներին հանդիպել և առաջին սպայական կոչումը ստանալու կապակցությամբ շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

 

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել նաև նորընծա լեյտենանտների հետագա ծառայության վայրերի ընտրության ու սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։ Ռազմական բժիշկները, սահմանված կանոնակարգի համաձայն, ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու են առաջիկա զինվորական ծառայությունը:

 

 

Շնորհավորելով համապատասխան զորամասերում ծառայության նշանակվելու առթիվ՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը սպաներին մաղթել է բարի և անվտանգ ծառայություն։

 

  

31 Հուլիս, 2025 20:05
Վեր