Ինչպես դիմակայել շոգին․ ԱՆ խորհուրդները Zarkerak - Ինչպես դիմակայել շոգին․ ԱՆ խորհուրդները
Zarkerak Zarkerak - Ինչպես դիմակայել շոգին․ ԱՆ խորհուրդները
Ինչպես դիմակայել շոգին․ ԱՆ խորհուրդները

Ինչպես դիմակայել շոգին․ ԱՆ խորհուրդները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այս օրերին օդի բարձր ջերմային ֆոնին, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությանը դիմակայելու, օրգանիզմի գերտաքացումը մեղմելու, կանխելու նպատակով Առողջապահության նախարարությունհը խորհուրդ է տալիս հետևել մի քանի պարզ կանոնի:

Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 11:00-17:00-ի ժամակահատվածում:

Կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա կտորից հագուստ:

Օգտագործել SPF 50 և ավելի, լայն սպեկտրով (UVA և UVB պաշտպանություն), արևապաշտպան քսուք։

Հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ:

Խմել սովորականից շատ հեղուկներ (օրական շուրջ 3 լիտր), դրանք պետք է լինեն գոլ կամ մի փոքր հովացրած:

Չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները թե՛ տաք, թե՛ սառը:

Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո:

Երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցանկալի է ցերեկային ամենաշոգ ժամերին հանգիստ ռեժիմ վարեն։

Երբեք մի՛ թողեք նորածիններին կամ երեխաներին կայանված մեքենայում, նույնիսկ եթե պատուհանները բաց են։

05 Օգոստոս, 2025 13:39
Վեր