Հրդեհ Արծվանիստ գյուղում. այրվել է 120 հակ անասնակեր Zarkerak - Հրդեհ Արծվանիստ գյուղում. այրվել է 120 հակ անասնակեր
Zarkerak Zarkerak - Հրդեհ Արծվանիստ գյուղում. այրվել է 120 հակ անասնակեր
Հրդեհ Արծվանիստ գյուղում. այրվել է 120 հակ անասնակեր

Հրդեհ Արծվանիստ գյուղում. այրվել է 120 հակ անասնակեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։26-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիստ գյուղում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծվանիստ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։55-ին, մարվել՝ 16։27-ին։ Այրվել է մոտ 120 հակ անասնակեր և մոտ 200 քմ խոտածածկույթ։

11 Օգոստոս, 2025 01:19
Վեր